Sunday, March 20, 2016

Սահակ Սերվիս ընկերության համախոհներն ու նվիրյալները

Ուզում եմ անդրադառնալ Սահակ-Սերվիս ընկերության ներկա և նախկին համախոհներին, որոնք նշանակալի ներդրում ունեցան ընկերության կայացման, զարգացման և առաջխաղացման գործում:

Պաշտոնապես ընկերությունը գրանցվել է 24.01.2008 թվականին, սակայն մինչև նրա գրանցումը ես տարիներ շարունակ զբաղվել եմ համակարգիչների և տպիչների սպասարկմամբ:
Այս երկար պատմությունը փորձեմ ներկայացնել համառոտ չմոռանալով անդրադառնալ կարևոր իրադարձույթուններին:
Սահակ-Սերվիս անունը հորիզոնում դեռ չէր էլ երևում, երբ սկսվեց դրան նախորդող գործընթացները:
Հենրիկ Բախչինյան Հակոբ Սահակյան
Հենրիկ Բախչինյանը կտրում է ժապավենը
Սկզբում մենք գտնվում էինք Արամի 1 հասցեում:
2005 թվականի Ապրիլի 2-ն էր, երբ տեղի ունեցավ առաջին արհեստանոցի բացումը:
Իրականում ես Չարենցի անվան գրականության և Արվեստի թանգարանում ունեցա մի սենյակ, որտեղից սկսվեց ճանապարհը դեպի Սահակ-Սերվիս:
Հենրիկ Բախչինյան՝ մի հրաշալի անձնավորություն, որը ինձ հնարավորություն ընձեռեց աշխատել թանգարանում և ունենալ առանձին սենյակ:
Акоп Саакян Симон Авакян
Սիմոն Ավագյան և Հակոբ Սահակյան
Այդ ժամանակ իմ կողքին էր մի լավ, ազնիվ և բարի  ընկեր, որի անունն էր Սիմոն: Մենք միասին սկսեցինք այս գործը և ես շատ եմ պարտական Սիմոնին, այն նվիրվածության և ջանասիրության համար, որով նա կպավ գործին: Համատեղ ջանքերով այդ սենյակը վերանորոգվեց և սկսեց աշխատել, որպես համակարգիչների արհեստանոց:
Այս հարկի տակ ես աշխատեցի երկար ու հիշարժան 5 տարի: Որի ընթացքում ավելի հմտացա և կատարելագործվեցի համակարգչային սպասարկման ոլորտում: Իմ պարտականությունների մեջ էր մտնում հետևել թանգարանի համակարգիչների աշխատանքին: Հարկ եղած դեպքում նորոգել, վերացնել ծրագրային ապահովման թերությունները:
Աշխատելով Գրականության և Արվեստի թանգարանում ես առիթ ունեցա ծանոթանալ ու շփվել արվեստին մոտ կանգնած տարբեր մարդկանց հետ, ծանոթանալ իրենց գործին, ինչպես նաև օգնել իրենց համակարգիչների խնդիրների լուծման հարցերում:



No comments:

Post a Comment