Sunday, March 20, 2016

Սահակ-Սերվիս ընկերության անվանումը առաջացել է...

Սահակ Սերվիս ընկերության անվան հիմքում ընկած է նրա հիմնադիր Հակոբ Սահակյանի անուն և ազգանունը՝ "ՍաՀակ"։
Շատ հաճախ հարցնում են թե ինչու «Սահակ-Սերվիս» և ինչ կապ ունի Սահակ-Սերվիսը կոմպյուտերների, համակարգչային տեխնիկայի հետ: Ճիշտն ասած նպատակը՝ համակարգիչների սպասարկման ծառայության մեջ նոր անուն մտցնելն էր, և այն ժամանակ այդքան էլ չէի մտածում այնպիսի անուն դնել, որը ընդհանրություններ կունենա համակարգիչների հետ:

Ինչպես ցույց տվեց ժամանակը Սահակ-Սերվիս  ( անգլերեն՝ Sahak-Service ) անունը տարածվեց և մարդիկ սկսեցին այն ճանաչել որպես համակարգիչների հետ առնչություն ունեցող կազմակերպություն:
Ներկայումս Սահակ-Սերվիսը իրականացնում է, ոչ միայն համակարգիչների սպասարկում, այլ նաև լոկալ ցանցերի մոնտաժ, տեսահսկման համակարգերի նախագծում և տեղադրում, ինչպես նաև տպող և պատճենահանող սարքերի վերանորոգում և սպասարկում։
Տարիների ընթացքում կուտակված մեծ փորձը հնարավորություն է ստեղծում կարժ ժամանակահատվածում կատարել վերլուծություն, խնդրի ախտորոշում և առաջարկել համապատասխան օպտիմալ լուծում։

No comments:

Post a Comment