![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjDa99uhOpWoPjw4xxWL68PHLt8XqnYMcfxqn9_3Oll8HJExuaJejB1ogXr7zWiuzc_Q6nJz9sJC4sFqkLxRqDV4YnlHKg2q6n8aOL22vmNHrE7Q22fdVqZwASkDEfBtJ9bdZhjb7vr_lT0/s320/DSC00958.JPG)
Ուզում եմ անդրադառնալ Սահակ-Սերվիս ընկերության ներկա և նախկին համախոհներին, որոնք նշանակալի ներդրում ունեցան ընկերության կայացման, զարգացման և առաջխաղացման գործում:
Պաշտոնապես ընկերությունը գրանցվել է 24.01.2008 թվականին, սակայն մինչև նրա գրանցումը ես տարիներ շարունակ զբաղվել եմ համակարգիչների և տպիչների սպասարկմամբ:
Այս երկար պատմությունը փորձեմ ներկայացնել համառոտ չմոռանալով անդրադառնալ կարևոր իրադարձույթուններին:
Սահակ-Սերվիս անունը հորիզոնում դեռ չէր էլ երևում, երբ սկսվեց դրան նախորդող գործընթացները:
![Hakob Sahakyan Henrik Bakhchinyan Հենրիկ Բախչինյան Հակոբ Սահակյան](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhamN_uKyuVLScU2xV55Fb99x_iPYazm9BdzV0IE53nuGCBZeaFdfTwmGrCZN4hcQwwtWrCRNy3Mv8qBEynOqmM5hniHGyaEDAzMjNj1LZP_auZgycwqOrDmxIWDqV942Vx4Ujh3yV0_ySg/s320/DSC01567.JPG) |
Հենրիկ Բախչինյանը կտրում է ժապավենը |
Սկզբում մենք գտնվում էինք Արամի 1 հասցեում:
2005 թվականի Ապրիլի 2-ն էր, երբ տեղի ունեցավ առաջին արհեստանոցի բացումը:
Իրականում ես Չարենցի անվան գրականության և Արվեստի թանգարանում ունեցա մի սենյակ, որտեղից սկսվեց ճանապարհը դեպի Սահակ-Սերվիս:
Հենրիկ Բախչինյան՝ մի հրաշալի անձնավորություն, որը ինձ հնարավորություն ընձեռեց աշխատել թանգարանում և ունենալ առանձին սենյակ:
![Hakob Sahakyan Simon Avagyan Акоп Саакян Симон Авакян](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiqB57UkOkSjxCejXPE_yfZU7J-E6lBokNQ37MY3dTmv-9I-razIziiD1dEnPleqtSeirhvu1DF7wzltPGPdDFeuFmgRSUAQDX71xJ4dIHOKFdl2p4i6P4OyL8SpT-IgrHD9ZV-KPGDsUAb/s200/DSC01586.JPG) |
Սիմոն Ավագյան և Հակոբ Սահակյան |
Այդ ժամանակ իմ կողքին էր մի լավ, ազնիվ և բարի ընկեր, որի անունն էր Սիմոն: Մենք միասին սկսեցինք այս գործը և ես շատ եմ պարտական Սիմոնին, այն նվիրվածության և ջանասիրության համար, որով նա կպավ գործին: Համատեղ ջանքերով այդ սենյակը վերանորոգվեց և սկսեց աշխատել, որպես համակարգիչների արհեստանոց:
Այս հարկի տակ ես աշխատեցի երկար ու հիշարժան 5 տարի: Որի ընթացքում ավելի հմտացա և կատարելագործվեցի համակարգչային սպասարկման ոլորտում: Իմ պարտականությունների մեջ էր մտնում հետևել թանգարանի համակարգիչների աշխատանքին: Հարկ եղած դեպքում նորոգել, վերացնել ծրագրային ապահովման թերությունները:
Աշխատելով Գրականության և Արվեստի թանգարանում ես առիթ ունեցա ծանոթանալ ու շփվել արվեստին մոտ կանգնած տարբեր մարդկանց հետ, ծանոթանալ իրենց գործին, ինչպես նաև օգնել իրենց համակարգիչների խնդիրների լուծման հարցերում: